Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պրակտիկայի հնարավորություն՝ «Լույս» հիմնադրամում

Պրակտիկայի հնարավորություն՝ «Լույս» հիմնադրամում
28.10.2013 | 11:30

«Լույս» հիմնադրամը հրավիրում է պրակտիկայի։ Այն կամավորական աշխատանք է, որը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» համայնքի մասնագիտական ցանց:

«Լույսն» ապահովում է դինամիկ աշխատանքային միջավայր, ստեղծագործ հայ երիտասարդների հետ շփման հնարավորություն: Պրակտիկանտներն ակտիվորեն ներգավվում են «Լույսի» ամենօրյա աշխատանքներում ու նախագծերում, մասնակցում ընթացիկ սեմինարներին և միջոցառումներին:

Պրակտիկայի տևողությունը 4 ամիս է, աշխատանքային ժամերը` 9:30 - 12:30, 12:30 - 15:30, 15:30 - 18:30` 3 հերթափոխով: Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին տրվում է հավաստագիր, իսկ մասնագիտական նկատելի աճ արձանագրած երիտասարդներն անհրաժեշտության դեպքում կստանան նաև երաշխավորագրեր:

Դիտվել է՝ 2812

Մեկնաբանություններ